ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 22-ից 23-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 22-ից 23-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 22-ից 23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 32, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության` 7, հոգեկան ներգործության՝ 4, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության և կեղծ փաստաթղթի՝ 2-ական, ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կեղծելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու, իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր պահելու, ձեռք բերելու կամ իրացնելու, դյուրավառ կամ այրիչ նյութերի օգտագործման կանոնները խախտելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և սնանկության ընթացքում անօրինական գործունեության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, շորթման և խարդախության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար․ 23 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: