ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-ից 23-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 174 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ պրեկուրսորների մաքսանենգության, 3-ական դեպք՝ խուլիգանության, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու և փաստաթղթի կեղծիքի, 2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ինքնիրավչության:
Բացահայտվել են նաև ավազակության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, թմրանյութի իրացման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, պետական սահմանն ապօրինի հատելու և այլ դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության 5 դեպք:
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը:
Հայտնաբերվել է 3 անհետ կորած:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 12 ավտովթարի հետևանքով  1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: