Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 22-ից 23-ը

Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️8-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության,
☑️6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️4 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️3-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, շորթման, փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու:
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության, թմրանյութի իրացման, ինքնիրավչության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1 դեպք՝ ավտոմեքենայի գողության։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 23 ավտովթար․ 29 մարդ` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: