Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 22-ից 23-ը

Բացահայտվել է 100 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️26 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
☑️4 դեպք՝ ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու,
☑️3 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու:
Բացահայտվել են նաև կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, շորթման, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️1-ական դեպք՝ սպանության փորձի, բնակարանային գողության, խարդախության, համակարգչային հափշտակության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 2 մարդ զոհվել է․ 17-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: