Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 23-ից 24-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 22-ից 23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 22, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, փաստաթուղթ կեղծելու՝ 11, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության և սառը զենք կրելու՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, խուլիգանության՝ 3, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու և ինքնավնասման՝ 2-ական, վստահված գույքը հափշտակելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիրակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, ծնողի կամ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցությունը խոչընդոտելու, շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, ինքնիրավչության ու արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, սպանության փորձի՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 3 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: