ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 24-ից 25-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 24-ից 25-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 34, թմրանյութի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու ու հոգեկան ներգործության` 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, փաստաթղթի կեղծիքի՝ 3, անձնական ունեցվածքի գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենք կրելու և ինքնիրավչության՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, ավազակության, կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու, ինքնավնասման ու գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ այլ եղանակով՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության ու անձնական ունեցվածքի գողության՝ 2-ական, այլ հացագործության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային 12 պատահար․1 մարդ զոհվել է, 23-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: