1-02
ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am
 
ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 
 
ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am
 
ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 
 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 24-ից 25-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 24-ից 25-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23, թմրանյութի հայտնաբերման՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և խարդախության՝ 6-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու՝ 2-ական, խոշտանգման, ավազակության, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթուղթ կեղծելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, փաստաթուղթ կեղծելու, հարկեր, տուրքեր չվճարելու, շրջանառությունն արգելված խիստ ներգործող բույսեր աճեցնելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, կանխամտածված սնանկության և թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: