Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 24-ից 25-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 115 դեպք:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 34, հոգեկան ներգործության և խարդախության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման և փաստաթղթի կեղծման՝ 6-ական, փաստաթղթերը կեղծելու և ինքնավնասման՝ 4-ական, խուլիգանության, պաշտոնեկան կեղծիքի կամ անփութության, դիակն անարգանքի ենթարկելու,ու դատական ակտի չկատարելու՝ 2-ական, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, շորթման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը թփերը ապօրինի հատելու, աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պաշտպանության օրենսդրության պահանջները խախտելու, 16 տարին չլարացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, անձի տիրապետությունից գույքին տիրանալու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներակայացնող առարկաներ պահելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության և կանխամտածված սնանկության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար․ 23-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: