ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 24-ից 25-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 24-ից 25-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից՝ 4-ը նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 9, թմրանյութի հայտնաբերման՝ 8, վարժական հավաքից խուսափելու՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, բնակարանային գողության, խուլիգանության,  զենք-զինամթերքի առգրավման ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ջրի խողովակաշարերին ապօրինի միացում կատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, փաստաթղթեր կեղծելու, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, կանխամտածված սնանկության, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելու, կասեցնելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, սնանկության ընթացքում անօրինական գործունեության, հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելիս չարաշահումների ՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող և 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար․ 30 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: