ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 22-ից 25-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 22-ից 25-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության` 11, խարդախության՝ 9, թմրանյութի իրացման` 8, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 5, ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 4, ինքնավնասման և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, համակարգչային հափշտակության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, թմրամիջոցի մաքսանենգության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, կողոպուտի, ինքնիրավչության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, սպանության, մարդու առևանգման, բնակարանային գողության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու/ստանալու կամ պահպանելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, հողը փչացնելու և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու, աճեցնելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պահելու, փաստաթղթեր կեղծելու, ալիմենտ չվճարելու, անձին ապօրինի ազատությունից զրկելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, պետական ունեցվածքի գողության, դրամանենգության ու անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 2, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: