1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 26-ից 27-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 26-ից 27-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 26 ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 20, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 14, պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 12, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 5, վստահված գույքի հափշտակման՝ 3, համակարգչային հափշտակության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, թմրամիջոցի մաքսանենգության, հրապարակային սակարկությունների կամ գնումների ընթացքում չարաշահումների, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, սուտ մատնության, ինքնավնասման և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, շորթման՝ 3 դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 13 պատահար․ 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: