Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 26-ից 27-ը
Բացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,
6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, փաստաթուղթ կեղծիքի,
5 դեպք՝ խուլիգանության,
4-ական դեպք՝ խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման,
2-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման։
Բացահայտվել են նաև կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառք տալու, ստանալու միջնորդության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պատժի կրելուց խուսափելու, թմրամիջոցների մաքսանենգության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, ապօրինի ձեռնարկատիրության, հողը փչացնելու, սուտ մատնության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
1 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
