Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 26-ից 27-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 26-ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 99 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 21, թմրանյութի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության ու պետական սահմանն ապօրինի հատելու` 7-ական, հոգեկան ներգործության ու համակարգչային հափշտակության՝ 6-ական, խարդախության՝ 5, ֆիզիկական ներգործության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելու և սառը զենք կրելու՝ 2-ական, սպանության փորձի, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտվորությունները չկատարելու, թմրանյութի իրացման, անօրինական միգրացիա կազմակերպելու, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության ու աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, խուլիգանության, բնակարանային գողության, մարմնական վնասավածք պատճառելու և ֆիզիական ներգործության ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: