Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 27-ից 28-ը

Բացահայտվել է 106 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️8-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
☑️3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
☑️2-ական դեպք՝ շորթման, խուլիգանության, փաստաթղթեր կեղծելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու։
☑️Բացահայտվել են նաև սպանության փորձի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, թմրանյութի իրացման, թմրամիջոցի մաքսանենգության, հրազենի ապօրինի շրջանառության, սառը զենք կրելու, ուրիշի գույքն ապօրինի օգտագործելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և ինքնիրավչության դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️1-ական դեպք՝ ավազակության, բնակարանային գողության, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել 1-ը։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: