Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 27-ից 29-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 27-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 174 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 45, թմրանյութի հայտնաբերման՝ 33, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության` 9, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու` 7, սառը զենքի հայտնաբերման՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, կեղծ փաստաթղթի, ինքնիրավչության ու վարժական հավաքից խուսափելու՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու անձին ազատությունից զրկելու՝ 2-ական, խոշտանգման, մարդու առևանգման, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, փաստաթուղթ կեղծելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, թմրամիջոցի մաքսանենգության, ինքնիրավչության, վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու կանոնները խախտելու, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, փաստաթղթեր կամ պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դատական ակտը չկատարելու, գերեզմանն անարգանքի ենթարկելու, ինքնասպանության հասցնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բնակարանային գողության, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 6 դեպք։
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար․ 1 մարդ զոհվել է, 14 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: