ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 27-ից 29-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 27-ից 29-ը

Բացահայտվել է 156 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և հոգեկան ներգործության, 17-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք՝ խուլիգանության և փաստաթղթեր կեղծելու, 6 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,  2-ական դեպք՝ պաշտոնատար անձի ծառայողական գործողություններին միջամտելու, թմրանյութի իրացման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության։
Բացահայտվել են նաև սեքսուալ բնույթի բռնի գործողության, դրամանենգության, կաշառակերության, փողերի լվացման և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության ՝ 3 դեպք, ավազակության՝ 1 դեպք:
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 2 օրում գրանցված 27 ավտովթարի հետևանքով 2 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: