Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 29-ից 30-ը

Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և մարմնական վնասվածք պատճառելու, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խարդախության, 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ թմրանյութի իրացման և գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ կողոպուտի, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, ապօրինի ձեռնարկատրական գործունեության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման։
Բացահայտվել են նաև սեքսուալ բնույթի բռնի գործողության, փաստաթուղթ կեղծելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ խուլիգանության՝ 2 դեպք, անձնական ունեցվածքի գողության և սպանության փորձի ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:
Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով 2 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: