Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 29-ից 30-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն:
Մասնավորապես՝
☑️25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️12-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության
☑️9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
☑️8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, շորթման,
☑️4 դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման,
☑️3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության,
☑️2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման, սուտ մատնության,
☑️Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, թմրանյութի իրացման, հանցավոր ճանապարհով ստացված գույքի ինքնիրավչության, հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, փաստաթղթի կեղծիքի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, երեխայի տեսակցությանը խոչնդոտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, հողամասերի ինքնակամ զավթումը չկասեցնելու, պետական սահմանն ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու գործելու դեպքեր։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: