Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 27-ից 30-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 27-ից 30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 194 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու` 29, ֆիզիկական ներգործության` 24, թմրանյութի հայտնաբերման՝ 22, հոգեկան ներգործության` 14, խարդախության՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խուլիգանության` 9, բնակարանային գողության և զենք-զինամթերքի առգրավման ՝ 5-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 4, ավտոմեքենայի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ինքնավնասման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և երեխայի կյանքի ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, կաշառակերության, դատական ակտը չկատարելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, շորթման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, ինքնիրավչության, մարդու առևանգման, ծառերը, թփերը ապօրինի հատելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է ֆիզիկական ներգործության 1 դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար. 2 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: