ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 28-ից 31-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 28-ից 31-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 28-ից 31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 326 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 54, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 21-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 16, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 14-ական, փաստաթղթի կեղծիքի՝ 8, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, շորթման և խուլիգանության՝ 4-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության, դատական ակտը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրամիջոցի մաքսանենգության, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից առողջության համար վտանգ ներկայացնեող առարկաններ ձեռք բերելու, պահելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 2-ական, ավտոմեքենայի գողության, համակարգչային հափշտակության, մարդու առևանգման, վստահված գույքի հափշտակման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բնակարանային գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթեր կեղծելու, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու, իրացնելու կամ իրացմանն աջակցելու, հողը փչացնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու, անօրինական գործունեությունը սնանկության ընթացքում, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով գույքային վնաս պատճառելու, ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, ուրիշի գույքն ապօրինի օգտագործելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, խուլիգանության և ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաներ հափշտակելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, որն առաջացրել է մահ՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության ու բնակարանային գողության՝ 3-ական, ավազակության և խարդախության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 28 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային 28 պատահար․ 1 մարդ զոհվել է, 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: