1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 30-ից 31-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 30-ից 31-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️9 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
☑️8 դեպք՝ խարդախության,
☑️5 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենք կրելու,
☑️3-ական դեպք՝ խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, պետական սահմանն ապօրինի հատելու,
☑️2-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու։
☑️Բացահայտվել են նաև մարդու առևանգման, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրամիջոցի մաքսանենգության, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, բժշկական օգնություն և սպասարկում ապօրինի իրականացնելու, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, համակարգչային հափշտակության։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել 3-ը։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար, 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: