ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 3-ից 4-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, այդ թվում՝ 3-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 18, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 7, շորթման և ծեծի 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի ու փաստաթղթի հափշտակության 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: