Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 10-ից 11-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, այդ թվում՝ 9-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 7, անձնական ունեցվածքի գողության և ծեծի 4-ական, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման ու սպանության սպառնալիքի 2-ական, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, թմրանյութի մաքսանենգության, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու 2 և սպանության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: