Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 22-ից 23-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 48 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խարդախության, 4 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու, 3 դեպք՝ ինքնավնասման, 2-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու ու դատական ակտը չկատարելու։
Բացահայտվել են նաև մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, հարկերը, տուրքերը վճարելուց խուսափելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, հողը փչացնելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պահելու, կրելու և տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության՝ 2 դեպք, սպանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու ու խուլիգանության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած մեկ օրում գրանցված 12 ավտովթարի հետևանքով`
22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: