Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 27-ից 28-ը
Բացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️44 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️10 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
☑️6 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️4 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
☑️3-ական դեպք՝ փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️2-ական դեպք՝ խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման։
Բացահայտվել են նաև ավազակության, վստահված գույքի հափշտակման, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, փաստաթղթի կեղծիքի, հետամտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️1 դեպք՝ խարդախության։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 9 ավտովթար․ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
