ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները օգոստոսի 11-ի դրությամբ

Օգոստոսի 5-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումը:

Օգոստոսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 9973 կգ կանեփի վայրի աճած զանգված:
Տնամերձ 19 հողամասում հայտնաբերվել է կանեփի 927 բույս:

Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել են 2714,36 գրամ մարիխուանա, 1,78 գրամ մեթամֆետամին, 8163 գրամ կանեփ, 0,5 գրամ սփայս տեսակի թմրամիջոցներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաև տարբեր տրամաչափի 687 փամփուշտ, 3 նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, 1 պահեստատուփ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ, 7 հրացան, 1 ական և 10 արկ:

Միջոցառման շրջանակում հայտնաբերվել է 30 հետախուզվող:

«Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: