Աշտարակի ոստիկանները բերման են ենթարկել Օշական գյուղի բնակիչ «օրենքով գողի»
04.03.2020 13:57
Այլ հանցագործություններ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել, այսպես ասած՝ «օրենքով գող», 50-ամյա տղամարդու։ Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: