1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օրինախախտ վարորդը հայտնաբերվեց, մեքենան տեղափոխվեց ՃՈ պահպանվող հատուկ տարածք /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

09.12.2018 17:40 Միջոցառումներ
Օրինախախտ վարորդը հայտնաբերվեց, մեքենան տեղափոխվեց ՃՈ պահպանվող հատուկ տարածք /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Դեկտեմբերի 6-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության ծառայողները նկատել են «Վազ 217030» մակնիշի մի մեքենա, որը բարձր արագությամբ մուտք է գործել Սախարովի հրապարակ և ստեղծելով վթարային իրավիճակ՝ պտույտ կատարելուց հետո սլացել դեպի Հանրապետության հրապարակ:
Նույն օրը ճանապարհային ոստիկանության ծառայողները Հյուսիսային պողոտայում կանգնեցրին այդ ավտոմեքենան, որի վարորդը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք էր դրսևորել, և մեքենան տեղափոխեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլորին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Բոլոր օրինախախտները հայտնաբերվում և ենթարկվում են պատասխանատվության: