Ուղևորի մոտ օդաճնշիչ ատրճանակ և գաղտնի փականով դանակներ են հայտնաբերվել
Հուլիսի 26-ին Արգավանդ բնակավայրում ծառայություն իրականացնող պարեկներին է մոտեցել մի կին և հայտնել, որ Երևան մեկնող «ԳԱԶելի» ուղևորներից մեկի մոտ նռնակի նմանվող իր է նկատել: Քաղաքացին այդ մասին ժամը 14.25-ին ահազանգել էր նաև ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Արագ արձագանքելով՝ պարեկները Իսակովի պողոտայում կանգնեցրել են երթուղայինը և ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել նշված ուղևորին:
Բաժնում Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են օդաճնշիչ ատրճանակ և գաղտնի փականով երկու դանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: