ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն Օշական գյուղում․ Աշտարակի ոստիկանների բացահայտումը

17.04.2020 16:16 Գողություն

Ապրիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Օշական գյուղից ոստիկանություն բերման ենթարկեցին տղամարդկանց` նրանցից մեկի մեքենայով հանդերձ։
«ԳԱԶ-53» մեքենան բեռնված էր տարբեր չափի և տրամաչափի 36 մետաղական խողովակներով։
Բերման ենթարկված 35 և 45-ամյա տղամարդիկ խոստովանել են, որ խողովակները հափշտակել են Օշական գյուղի «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության տարածքից։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: