ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել կենտրոնական վարչակազմի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

06.12.2018 16:45 Պաշտոնական
Ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել կենտրոնական վարչակազմի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Դեկտեմբերի 5-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի և օժանդակ կառույցների բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության նպատակն էր դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ստորաբաժանումների ղեկավարներին տալ ցուցումներ, ինչպես նախընտրական օրերին, այնպես էլ, ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում ծառայության նշանակված վերակարգերի վերաբերյալ: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ դրական է գնահատում նախընտրական փուլում կատարված աշխատանքը: Անձամբ է եղել Հայաստանի բոլոր մարզերում, հանդիպել թե՛ ծառայողների և թե՛ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների ու նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպումներ, որոնք ոչ թե քաղաքական նպատակ են հետապնդել, այլ միտված են եղել ընտրությունից առաջ հանրությանը, մասնավորապես ընտրական գործընթացներում ներգրավված անձանց օրենքի պահանջները հիշեցնելուն ու նրանց աջակցությունն ակնկալելուն։ Ոստիկանության պետը, անդրադառնալով տարվա ընթացքում կատարված աշխատանքին, նշեց, որ տարին, իրոք, ծանրաբեռնված էր, և բոլոր միջոցառումների ընթացքում ոստիկանությունն իրականացրեց պատշաճ ու բարձրորակ ծառայություն, առանց որևէ միջադեպի: Վալերիյ Օսիպյանը շեշտեց, որ այս ընտրությունները լուրջ փորձություն են, և ոստիկանությունը պետք է կարողանա պատվով կատարել օրենքով սահմանված իր լիազորություններն ու խնդիրները` կրկին հիշեցնելով, որ չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում, ինչպես և քվեարկության օրը ընտրատեղամասերում կամ դրանց դիմաց անօրինական ցանկացած գործողություն: «Վստահ եմ, որ մեր նորանկախ Հանրապետության պատմության ընթացքում ունենալու ենք, ամենաօրինակելի և թափանցիկ ընտրությունները»,- ամփոփիչ խոսքում ասաց ոստիկանության պետը: