ՀՀ ոստիկանության պետը կայցելի Հաագա Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթերին դը Բոլի հրավերով
14.05.2019 19:33
Պաշտոնական
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-17-ը կայցելի Նիդերլանդների Թագավորություն։ Հաագայում ՀՀ ոստիկանության պետը հանդիպումներ կունենա Եվրապոլի ղեկավար Քեթրին դը Բոլի, Եվրոջասթի նախագահ Լադիսլավ Համրանի հետ։
Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակության հանդիպումը Նիդերլանդների ազգային ոստիկանության ղեկավարության, ինչպես և Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարարության Եվրոպական համագործակցության հարցերով գլխավոր տնօրենի հետ։