ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության պետը այցելեց Նիդերլանդների Ազգային ոստիկանություն /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության պետը հանդիպեց Նիդերլանդների Ազգային ոստիկանության ղեկավարության հետ։ ՀՀ ոստիկանության պատվիրակությանը ներկայացվեց Նիդերլանդների Ազգային ոստիկանության գործունեությունը, գործառույթները, քննարկվեցին նաև ՀՀ ոստիկանության և Նիդերլանդների Ազգային ոստիկանության միջև փոխգործակցության հնարավորությունները։
Վալերիյ Օսիպյանն իր հերթին ներկայացրեց ՀՀ ոստիկանության գործառույթները և համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին աշխատանքներ տանել համագործակցության մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ։
Հանդիպումը անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում։