Թմրանյութ իրացնող օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է
Հուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայում ձերբակալել և իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել 29-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 45 գրամից ավելի մարիխուանա։
Ձերբակալվածը հայտնել է, որ այն իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։
Հետագա միջոցառումներով պարզվել է նրա՝ արդեն տեղադրած փաթեթներից մեկի տեղը։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 12 գրամից ավելի մարիխուանա։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: