ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օտարերկրացին թմրանյութ էր տեղադրում. Արաբկիրի քրեական հետախույզների բացահայտումը

Արաբկիրի ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկութուն, որ օտարերկրացի մի տղամարդ տեղադրում է թմրանյութեր: Տեղեկութունն իրացվեց հոկտեբերի 14-ին: Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հաշվառված 50-ամյա տղամարդը, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, ժամը 14.15-ին Գրիբոյեդովի փողոցի զբոսայգու մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են տարբեր գույնի և տարբեր պարունակության փաթեթներ: Տղամարդը հայտնել է, որ դրանցում թմրանյութ է, ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով` իրացնելու նպատակով:
Կազմված փաստաթղթերը և օտարերկրացի տղամարդը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: