ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քանաքեռ-Զեյթունի բաժին տեղափոխված օտարերկրացիների մոտ թմրանյութով փաթեթներ կային

Սեպտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 11-ին մոտ, մայրաքաղաքի Ֆանարջյան փողոցում ծառայող պարեկները նկատել են կասկածելի երիտասարդների: Փողոցին հարակից գերեզմանատան մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Երևանի Արտաշատի խճուղում բնակվող օտարերկրացի երկու երիտասարդի:
Անձնական խուզարկությամբ 28-ամյա օտարերկրացու մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավենի 30 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է մոտ 74 գրամ: Նմանատիպ ևս երեք փաթեթ պարեկները գտել էին ձերբակալման վայրում:
Օտարերկրացի երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են: