ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ստեփանավանցի տղամարդը ավտոտնակում ապօրինի շշալցնում և իրացնում էր օղի. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ստեփանավանցի տղամարդը ավտոտնակում ապօրինի շշալցնում և իրացնում էր օղի. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի և ԱԱԾ Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 23-ին հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Ստեփանավանի բնակիչ 50-ամյա տղամարդը Բաղրամյան փողոցում գտնվող իր ավտոտնակում ապօրինի շշալցնում է օղիներ և իրացնում Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերում:
Դեպքի վայրում պահպանություն իրականացնող ոստիկանները նկատել են, որ 50-ամյա տղամարդու որդին փորձում է շշալցված օղիները ավտոտնակի պատուհանից դուրս հանել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից:
Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ ավտոտնակում հայտնաբերվել են 0,5 լիտր տարողությամբ 162 օղու շշեր՝ լցված թափանցիկ հեղուկով, 10 լիտր տարողությամբ 19 պլաստմասե տարա՝ լցված հեղուկով, օղու շշեր և խցաններ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: