1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի ձեռնարկատիրություն. Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Գյումրիի բնակիչ 63-ամյա տղամարդը 31-ամյա համաքաղաքացու հետ Ռասկատլյան փողոցի հասցեներից մեկում, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ օղիներ:
Տեղեկությունները ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են նշված հասցե: 63-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է: Նա ոստիկաններին ցույց է տվել ավտոտնակի տեսանելի հատվածում դրված շշալցված օղիները, օղու տարաները և պիտակները:
Նման մի տեղեկություն էլ ստացել էին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները: Նույն օրը դեկտեմբերի 19-ին համայնքային ոստիկանները մեկնեցին Գյումրիի Դանիելյան փողոց: Նշված տանն ու կից շինությունում հայտնաբերվեցին մեծ քանակի տարբեր մակնշումներով շշալցված օղիներ, դատարկ տարաներ, արկղեր ու խցաններ:
32-ամյա տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է, օղիներն անձամբ շշալցրել է մոտ երեք ամիս առաջ վաճառելու նպատակով:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ամանորին ընդառաջ ոստիկանները ձեռնարկում են միջոցներ, որ տոնական սեղաններին չհայտնվեն կեղծ խմիչքներ: Ապօրինի ձեռնարկատիրությունն ինքնին քրեորեն պատժելի արարք է, իսկ այս դեպքում նաև անմիջականորեն վտանգվում է մարդկանց առողջությունը: Ի դեպ, տարիներ առաջ արձանագրվել էր կեղծ խմիչքից զանգվածային թունավորման դեպք, եղան նաև զոհեր:
Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում` չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրության այս վտանգավոր տեսակով: Իրավապահ մարմինները նման հարցերում հատկապես հետևողական են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: