ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

03.03.2017 13:56 Ընտրություններ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Ըստ www.zham.am կայքում զետեղված «Մեռյալ հոգիները վերադառնում են. 2.5 միլիոն ընտրող ունենք» վերտառությամբ հրապարակման՝ ընտրողների թվի վերաբերյալ ոստիկանության հրապարակումից այն տպավորությունն են ստանում, որ այս ընտրությունները լինելու են ոչ թե ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ ընտրություններ, այլ «մեռյալ հոգիների»:
Վերլուծության համար հիմք են ընդունվել թվային տվյալներ, որոնք ընդհանրապես աղերս չունեն ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ընտրողների ռեգիստրի և ընտրողների ցուցակների ձևավորման համար:
Ըստ հրապարակման, Հայաստանի բնակչության թիվը 2.9 միլիոն է, որից 2.5 միլոնն ընտրելու իրավունք ունի. սա այն դեպքում, երբ ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում միայն աշակերտների թիվը 360 հազար է:
ՀՀ ոստիկանությունը ինչպես նախորդ ընտրական գործընթացների շրջանակներում, այնպես նաև այս անգամ բազմիցս պարզաբանել է, որ ընտրողների ռեգիստրի հիմքում վիճակագրական կամ այլ տեսակի ցուցանիշները դնելը հակասում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Քանի դեռ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրողների ռեգիստրի հենքը բնակչության պետական ռեգիստրն է, այլ ձևաչափով կամ այլ ցուցանիշներով քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների ձևավորումը կհամարվի հակաիրավական:
Վիճակագրական վերլուծություններն ու ցուցանիշերը այլ բան են, իսկ բնակչության պետական ռեգիստրը՝ այլ:
ՀՀ ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից կամ ընտրողների ցուցակներրից, քանի որ օրենքով նման իրավասություն չունի:
Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս քաղաքացու տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:
Ինչ վերաբերում է թվային վերլուծությանը՝ 01.01.2017թ. դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բնակիչների թիվը կազմել է 3.344.364:
Ընտրելու իրավունք ունեցող անձանց քանակը կազմում է բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող քաղաքացիների 76,7%-ը:
Ընտրական իրավունքի տարիքը չլրացած, բնակչության պետական ռեգիստրում հաշվառված քաղաքացիների թիվը կազմում է 779.596: