Խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով
22.03.2017 11:07
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 21-ին, ժամը 12-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Էրեբունու փողոցի թիվ 32 շենքի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արթուր Շ.-ին, որը մարտի 1-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: