ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Իրավունք» թերթի 25.09.2018 թ. համարում ընտրացուցակների վերաբերյալ՝ գործընթացից կտրված մեկնաբանություններ են արվել։
Պարզաբանում ենք, որ ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է ոչ թե օրենքի խախտմամբ կազմել ցուցակները, այլ՝ ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն։ Ըստ այդմ, նախնակական ցուցակները հրապարակելու դրությամբ ընտրողների թիվը կազմել է 850.124, իսկ վերջնական ցուցակները հրապարակելիս՝ 848.343, այսինքն, ընտրողների թիվը նախնականի համեմատ նվազել է 1.781-ով։
Ինչ վերաբերում է նախորդ ընտրության ցուցակներում ընդգրկված ընտրողների թվի համեմատ աճին, այն 6.196 է։
Ամբողջական գործընթացի մասին հստակ պատկերացում կազմելու համար տեղեկացնում ենք, որ ներկայումս գործում է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողով։ Մի շարք հարցերից բացի հանձնաժողովի քննարկման առարկա է նաև ընտրողների ռեգիստրը վարելու և ցուցակներ կազմելու գործընթացում համապատասխան փոփոխություն կատարելը։
Կոչ ենք անում հրապարակումներ պատրաստելիս դիմել ոստիկանության իրավասու ծառայություններին՝ հանրությանը հիմնավոր տեղեկատվություն տրամադրելու համար: Մենք միշտ պատրաստ ենք համագործակցության: