ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

29.08.2018 15:22 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր 41-րդ կ/մ-ին բախվել են «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Օգոստոսի 28-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 58-րդ կ/մ-ին` Սուրենավան գյուղի հատվածում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Օգոստոսի 28-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, բախվել են «ՎԱԶ-21013» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21013»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Օգոստոսի 28-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Վաղարշապատի Պատկանյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2107» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Նիսան Մարչ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Օգոստոսի 28-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 13-րդ կ/մ-ին բախվել է «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-322132»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Օգօստոսի 28-ին, ժամը 10.00-ին, «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 33-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Օգոստոսի 28-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Օգոստոսի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց E-230» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 65-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Օգոստոսի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենան Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 54 հասցեի դիմաց բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Միցուբիշի»-ին, կորցնելով կառավարումը, բախվել է մայթեզրի ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 20.30-ին, բաժին է հրավիրվել 1991 թ. ծնված Արմեն Գ.-ն և խոստովանել է, որ իր վարած «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայով Շիրակացու փողոցի թիվ 54 հասցեի դիմաց բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:


Օգոստոսի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզում Պտղավան-Դեղձավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: