1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

31.08.2018 15:27 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 28-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 30-ին, ժամը 17.05-ին, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2115»-ի ուղևորին բուժօգնություն է ցուցաբերվել շտապօգնության խմբի կողմից. նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 31-ին, ժամը 00.10-ին, Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 6 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 58-ամյա մի տղամարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է օգոստոսի 28-ին Նուբարաշենի խճուղում գտնվող զորամասի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայից վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 30-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Փարաքար գյուղի Մերձավանի Խճուղում վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու և մարմնական վնասվածքներով տեղափոխել է նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Ճամբարակ ճանպարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել փայտե սյանը. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 30-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները, «Օպել Աստրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 30-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Լոռու մարզի Ահնիձոր գյուղին հարակից «Գյազ» կոչվող հանդամասում կայանված «Բելոռուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորը, ինքն իրեն շարժվելով վրաերթի ենթարկել վարորդին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 30-ին, ժամը 20.30-ին, Կոտայքի մարզի Նոր գյուղից Աբովյան տանող ճանապարհին` «Թամարա» գործարանի մոտ, իրար են բախվել «Մերսեդես», «ԳԱԶ-5312» և «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ- 2106»-ի վարորդը և նրա 2 ուղևորուները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: