ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

27.05.2015 12:50 Պարզաբանումներ
Պարզաբանում

«SHAME.AM» կայքի 26.05.2015 թ. «Մեռիր, բայց տուգանքը վճարելուց հետո» հրապարակման կապակցությամբ կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ հոդվածում նշված փաստերը կապ չունեն որևէ պաշտոնական վիճակագրության կամ մասնագիտական վերլուծության հետ:
Հայաստանի Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման գործընթացը կարգավորված է օրենքով և իրավական ակտերով, ինչը բացառում է վիճակագրության անհամապատասխանությունը փաստացի իրավիճակի հետ, իսկ ՃՏՊ-ների հաշվառման տվյալները բաց են և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են իրավաբանական ու ֆիզիկական անձանց:
2014 թվականին հանրապետությունում գրանցվել է զոհերով և վիրավորներով 3156 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 297, վիրավորվել՝ 4479 մարդ: 2013 թվականի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը աճել է 332-ով, վիրավորներինը՝ 485-ով, իսկ զոհերի թիվը նվազել է 19-ով: Զոհվածների 39%-ը եղել են վարորդներ, իսկ 31.3%-ը՝ հետիոտներ (խնդրո առարկա հոդվածում նշված է համապատասխանաբար 54% և 44%):
2015 թվականի մայիսի 27-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1105 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 89, վիրավորվել՝ 1556 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների թիվն ավելացել է 73-ով, վիրավորներինը՝ 122-ով, իսկ զոհերի թիվը նվազել է 17-ով:
Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն ավելի համակողմանի ներկայացնելու և իրականացված պետական քաղաքականության արդյունավետությունը գնահատելու համար պետք է նշել, որ 2010 թվականին զոհերով և վիրավորներով պատահարների ծանրության գործակիցը եղել է 10, այսինքն՝ յուրաքանչյուր 100 տուժածից զոհվել է 10 մարդ, 2011 թվականին՝ 8.9, 2012 թվականին՝ 7.7, 2013 թվականին՝ 7.3, իսկ 2014 թվականին՝ 6.2:
Սա է իրական վիճակագրական պատկերը, իսկ թե որն է Ճգնաժամերի լուսաբանման Պուլիտցերյան կենտրոնի հրապարակած տվյալների աղբյուրը, դժվար է ասել, սակայն ոլորտը լուսաբանող հայրենական լրագրողներին խորհուրդ ենք տալիս հրապարակում պատրաստելիս օգտվել հավաստի աղբյորներից՝ համագործակցել ոստիկանության հետ, ինչը կբացառի այս կարգի վրիպումներն ու ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու հեռանկարը:

Ճանապարհային ոստիկանություն