Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 11-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 27-ամյա քաղաքացուհի, ով հայտարարել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, Բաշինջաղյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 11-ին, ժամը 16.00-ին, անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մուրացան փողոցի թիվ 113 հասցեի մոտ արգելակել է, ինչի հետևանքով 3-ամյա ուղևորը գլխով հարվածել է նստարանին և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 11-ին, ժամը 19.45-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 22 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու քաղաքացուհու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 11-ին, ժամը 17.00-ին, Երևանում` ԱՄՆ դեսպանատան դիմաց, իրար են բախվել «Մերսեդես Բենց», «ՎԱԶ-21121», ՎԱԶ-21074» և «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 11-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 81-ամյա կին, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նոյեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, Զեյթունի շուկայի մոտակայքում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 11-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 15-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով վարորդները և «Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արարատի մարզի Բերքանուշ գյուղում իրար են բախվել «Օպել Օմեգա» և «Մերսեդես Ե 260» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Մերսեդես Ե 260»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ն.Գետաշեն գյուղի դպրոցի դիմաց «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: