ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երեք երիտասարդ թալանել են մի ընկերության պահեստարան․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը

28.12.2020 18:12 Գողություն

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Արմավիրի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր ներկայացրել, որ իր ՍՊԸ-ի պահեստարանից գողացել են նոթբուք և շինարարական տարբեր գործիքներ։
Ոստիկանության ծառայողները ձեռնարկեցին միջոցառումներ՝ հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։ Նույն օրը, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին 20 և 21 տարեկան 3 երիտասարդ։
Նրանք խոստովանել են կատարածը։
Գողոնը հայտնաբերվել է։
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: