ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտարարություն. խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Հայտարարություն. խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածում անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու:

Ժամը 08.30-ից 14.00-ն փակ են լինելու Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նաիրի և Իսահակ Գասպարյան փողոցները:

Ժամը 11.00-ից 16.30-ը միակողմանի (Էջմիածին-Երևան) փակ է լինելու Էջմիածնից Փարաքար տանող ճանապարհահատվածը։ Նշված ժամերին երթևեկությունը երկկողմանի գործելու է Երևան-Էջմիածին տանող ճանապարհահատվածում:

Ժամը 11.00-ից 16.30-ը երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցից հրապարակ ընկած ճանապարհահատվածը: Իսկ ժամը 15.00-ից 16․30-ը փակ են լինելու Էջմիածին քաղաք տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը: