ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի համայնքային ոստիկանները հրազեն և փամփուշտներ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հրազենի պահման պայմանները ստուգելու նպատակով դեկտեմբերի 2-ին այցելել են Օհանավան գյուղի բնակիչ 57-ամյա տղամարդու տուն: Նա ներկայացրել է իր անվամբ հաշվառված հրազենը, որի ստուգման ժամանակ ոստիկանները պատյանի գրպանում հայտնաբերել են մարտական 10 փամփուշտ: Տղամարդը ապօրինի ռազմամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում օհանավանցի տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 10 փամփուշտ։
Աշտարակի համայնքային ոստիկանները հրազենի պահման պայմանները ստուգելու նպատակով նույն օրն այցելել են Օշական գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդու տուն:
Օշականցի տղամարդը ոստիկաններին է ներկայացրել 4 հրազեն, որոնցից մեկը՝ որսորդական, երեքը՝ օդաճնշիչ: Հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքը վերցվել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: