ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

29-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են մարտական ատրճանակ և փամփուշտներ

29-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են մարտական ատրճանակ և փամփուշտներ

Հունվարի 19-ին Երևանի պարեկները ծառայություն իրականացնելիս Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի` իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով և փաթեթով յոթ փամփուշտ:
Կազմված փաստաթղթերը ուղարկվել են քննչական բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: