23-ամյա վարորդի պայուսակում ատրճանակի նմանվող առարկա և կռփազենք են հայտնաբերվել
01.11.2024 11:06
Արձանագրված դեպքեր

Շիրակի մարզի պարեկները հոկտեմբերի 31-ին ծառայություն իրականացնելիս Գուսանագյուղ-Հոռոմ-Արթիկ ճանապարհի 16-րդ կմ-ին, կասկածելի վարքագիծ դրսևորելու համար, կանգնեցրել են «Նիսան Առմադա» մակնիշի մեքենան: Վարորդի պայուսակում պարեկները նկատել են ակնհայտ երևացող ատրճանակի նմանվող առարկա: Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են «TT NBB» գրառմամբ ատրճանակի նմանվող առարկա և կռփազենք:
Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ 23-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: